Fails videos

Funny videos

Զանգ Կրեմլից և նոր բացահայտումներ Գագիկ Բեգլարյանի հետ կապված. մամուլն այսօր

Publicado el 16 may. 2019 48.818 visualizaciones

Descargar video: Descargar MP3:

Follow Zham.am on social platforms:
Telegram: https://t.me/zham_news_armenia
Facebook: https://www.facebook.com/www.zham.am/
Twitter: https://twitter.com/Zham__am
YouTube: https://www.youtube.com/user/zhamvideo
Գովազդի համար զանգահարել (+374) 95 287005
© 2011 Zham.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
E-mail: info@zham.am.am
Tel. (+374) 95 287005

Նահանջի քայլեր. Իշխանությանը զգոնացրել է «Լիդիանի» հայտարարությունը. «Հրապարակ

«Մինչ լիբանանյան կազմակերպությունը կտա իր եզրակացությունը՝ Ամուլսարի հանքի հետ կապված, մենք տեղեկացանք, որ իշխանությունն արդեն նահանջի քայլեր է անում։
«Լիդիան Արմենիան», հանքի շահագործման խոչընդոտները վերացնելու համար, 2 պահանջ էր ներկայացրել դատարանին․ մեկը՝ պարտավորեցնել ոստիկանությանը՝ վերացնել ներխուժումն իր տարածք, որ կարողանան աշխատել, քանի որ ոստիկանությունը չէր արձագանքել իր դիմումներին։ Այս պահանջը դատարանը բավարարել է, եւ ոստիկանությունը, որն իրավունք ուներ բողոքարկել այս որոշումը, վերաքննիչ բողոք չի ներկայացրել, եւ որոշումն ուժի մեջ է մտել։
Խափանումներ. ԿԳՆ-ն՝ առաջին դասարանցիների ծնողների ռմբակոծման տակ. «Հրապարակ»

«Երեկ գործարկվել է առաջին դասարանցիների առցանց հերթագրման մեխանիզմը։
Այն սկսվել է առավոտյան ժամը 9-ին, և համակարգը ներդրած կրթական տեխնոլոգիաների ինստիտուտը, ու կրթության նախարարությունը հայտնվել են ծնողների ռմբակոծման տակ, որովհետև համակարգը հարթ չի գործել՝ խափանումներ են եղել և մեծ աժիոտաժ, քանի որ որոշ դպրոցներում հերթագրվելու համար կռիվ է գնացել։
Արամ Հարությունյանի «մարդը»՝ տեսչական մարմնի ղեկավար. «Ժողովուրդ»
«Ավելի քան երեք ամիս անց, ի վերջո, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի` Վիգեն Ավետիսյանը: Վերջինս, սակայն, պատահական անձ չէ: Ավետիսյանը ՀՀ բնապահպանության նախարարության հնաբնակներից է, նա 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ:
Նոր դիմակայություն Արմեն Սարգսյանի և «Իմ քայլի» միջև. «Ժողովուրդ»
«ՀՀ նախագահի և ԱԺ մեծամասնության միջև ևս մեկ դիմակայություն է սպասվում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է այդ պաշտոնին տեսնել միայն փաստաբան Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործով տուժածների ներկայացուցչին:
Գագիկ Բեգլարյանը՝ ուշագրավ բացահայտումների կիզակետում. «Փաստ»

««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում:
Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, երեք քրեական գործերով «անցնում» է Կենտրոնի նախկին թաղապետ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Զանգ Կրեմլից. Ով թանկացրեց գազը՝ Կրե՞մլը, թե՞ «Գազպրոմը». «Ժամանակ»

«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պատմում է, թե ինչպես են ընթացել գազի սակագնի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի բանակցությունները. դրանք շատ հետաքրքիր ընթացք են ունեցել:

Comments